Կատարյալ օրինական գողություն. Հրանտ Բագրատյան
Հուլիսի 1-ից բանկերը ֆիզիկական անձանց այլևս վալյուտային (արժութային) վարկեր չեն տրամադրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հերթական ապօրինի օրենքը։ Այո որոշ զարգացած երկրներում դա այդպես է։ Բայց այնտեղ լուծված է խնդրի երկրորդ կողմը. բանկերն ավանդներն էլ ընդունում են միայն ազգային արժույթով։ Բացի այդ նրանց վալյուտան ազատ փոխարկելի է։ Ի վերջո ավանդը ավանդատուի կողմից բանկին տրվող վարկ է։ Մեր դեպքում բանկերը շարունակելու են արժութային ավանդներ ընդունել, իսկ վարկեր չեն տալու։ Կատարյալ օրինական գողություն։
Մարդը ստացած վարկը ըստ անհրաժեշտության նորից այդ նույն բանկում արժույթի է վերածելու։ 2022-ին 2021-ի համեմատ բանկերը 4 անգամ ավելացրին շահույթը՝ 65 մլրդ դրամից հասնելով 240 մլրդ-ի։ Երևի այս տարի էլ մի քանի անգամ ավելացնեն։ Համ էլ ՀՆԱ-ն կաճի»,- գրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է