Դիմում ենք համանախագահ երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ Արցախի ժողովրդին այս վիճակից դուրս բերելու համար․ Օհանյան
Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Միանշանակ է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները որոշումներ են ընդունում իրավիճակին ոչ համահունչ , և հասկանալի է, որ դժվարին իրավիճակում են և՛ Հայաստանը, և՛ Արցախը․ և այսօրվա նստացույցերը Եմ ներկայացուցչության և համնախագահող երկրների դեսպանատների դիմաց ուղղված են նրան, որպեսզի գործնական քայլեր ձեռնարկվեն՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ և համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները շեղող գործողություններ են իրականացնում․ իրենց վերաբեմունքը, քայլերը թե՛ օրենսդիրում, թե՛գործադիրում ցույց են տալիս, որ անտարբեր են Արցախի ժողովրդի նկատմամբ։ Արցախի այսօրվա մեր քույրերն ու եղբայրները դժվարին իրավիճակում են, և Արցախի ապագան Արցախի ինքնորոշում ն է։ Իշխանություններն ուղղակի վախենում են ասել, որ Արցախը Խորհրդային միության փլուզման ժամանակ ինքնորոշվել է, անկախությունը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ և ՀՀ-ն իր հանձնառությունը պետք է կատարի՝ Արցախի անվտանգության ապահովման առումով»,-լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է