Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ»,- ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Բաքվի կողմից հայկական դիրքերի գնդակոծման մասին։ «Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- հայտնել էր ՊՆ-ն։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան