Սահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված եկեղեցու վերաօծումը
Սահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված եկեղեցու Սուրբ սեղանի և մկրտության ավազանի վերաօծումը եւ կատարվել է առաջին աղոթքը նահատակ տղաների համար։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից։
«Այգեհովիտ գյուղն ապրում է Սրվեղի վանքի հայացքի ներքո։ Գյուղում 17-րդ դարի վերջում կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը կիսախոնարհված վիճակում էր մինչև վերջերս։ Խորհրդային տարիներին այն ծառայել էր որպես գոմ և պահեստ։
Շուրջ տասը տարի առաջ այգեհովիտցի ռուսաստանաբնակ Ամիր Ղևոնդյանի ջանքերով սկսվեց եկեղեցու բարեկարգումը։ Այսօր արդեն եկեղեցում ծեսեր են կատարվում, գյուղացիները մասնակցում են եկեղեցական արարողությունների։ Եկեղեցում սպասավորում է նորաօծ Տեր Աբգար քահանա Կարապետյանը։
Այսօրվա վերաօծումը արդարության վերականգնման մասին է․․․
Տավուշ-ՏաՀույս աշխարհի Այգեհովիտ գյուղը սահմանապահ է։ Այսօր բարձր տեղերից խոսվում է այս շրջանի կացությունն ավելի վատթարացնելու անխուսափելիության մասին՝ այսպես կոչված «անկլավները» հանձնելու, տարածաշրջանը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու միջոցով։
Բայց մենք ասում ենք՝ ՈՉ։ Մեր նահատակ տղաների առջև մենք ուխտ ենք կնքել՝ իրենց հետ նույնը լինել։
Այսօր՝ վերաօծումից հետո, եկեղեցում առաջին աղոթքը հնչեց մեր նահատակ այգեհովիտցիների հոգու խաղաղության համար․․․»,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան