Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Համերգ` «Իմ տեսնող աշխարհը» խորագրով, նվիրված երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակին

2023թ. Մայիսի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ «ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակը:

Համերգը կրում էր «Իմ տեսնող աշխարհը» խորագիրը և նվիրված էր իր փոքրիկներին: Այդ օրը հնչեցին Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործությունները իր երգչախմբերի կատարմամբ: Ժամանակի սղության պատճառով հնչեցին միայն մանկապատանեկան ստեղծագորոծությունները, որոնք գրվել էր հատուկ այս երեխաների համար: Համերգի մուտքը ազդարարվեց Հանրային Ռադիոյի, ներկայիս «Հայ արև» մանկապատանեկան անսամբլի Հանրային Հեռուստատեսության «Երգ-երգոց» երաժշտական հաղորդմանը Վարդուհի Խաչատրյանի «Հայաստան» երգի կատարմամբ: Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև հատուկ հյուրեր՝ Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլի սաները: Վարդուհի Խաչատրյանի երեգերը երգում են ոչ միայն իր փոքրիկները, այլև Հանրապետությունում հայտնի այլ մանկապատանեկան խմբեր և երգիչ-երգչուհիներ: Երեկոն իր նուրբ ու գեղեցիկ ձայնով անցկացրեց սիրված հեռուստահացորդավարուհի Սոնա Վերդյանը:

Կային նաև երգեր պարային համարների կատարմամբ: Պարային կատարումներով հանդես եկան Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի Քրիստինա Ավագիմյանի «Միլլենիում» ժամանակակից պարի ստուդիայի սաները, Մարո Անդրեասյանի Մարիոնետների թատրոն -ստուդիայի սաները, Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի Նելլի Աբովյանի պարի խմբի սաները: Նաև Եղավ պրեմիերա, գործիքային կատարում,կատարեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի սաները:

Երեկոյի ընթացքում Վարդուհի Խաչատրյանին մեծ ավանդի համար Նիկողայոս Տիգրանյան ոսկե մեդալով պարգևատրեց Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն վաստակավոր մանկավարժ Ալեքսան Ահարոնյանը: Շնորհակալագրով պարգևատրվեց «Լինա» մշակութային կենտրոնի տնօրեն Էվելինա Ասատուրյանի կողմից:,,Հետաքրքիր ու հագեցած ծրագիր էր: Հնչեցին նոր երգեր, Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնի ուսանողները կատարեցին Վարդուհի Խաչատրյանի «Ալեկոծ ծովը» ստեղծագործությունը: Համերգը եզրափակվեց Վարդուհի Խաչատրյանի «Հայ զինվոր» երգով, որը երգում է նաև Պաշտպանության Նախարարության «Զորական» անսամբլը: Երգչախմբերի հետ երգեց նաև Պաշտպանության Նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի զինվոր- կուրսանտները: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ համերգասրահից: «Բոլորի բուռն ծափահարությունները և գովեստի խոսքերը մեզ շատ ոգևորեցին: Հուզմունքը և ուրախությունը խառնվել էին, մեզ համար շատ կարևոր էր հանդիսատեսի գնահատականը: Չդադարող ծափահարությունները, հանդիսատեսի ջերմ ու անկեղծ խոսքերը մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք:Եվ մեր հանդիսատեսը հեռացավ դահլիճից մեծ բավականություն ստացած: Շատ հուզիչ էր նաև Գյումրու երեխաների մանկատան տնօրեն տիկին Լիդիայի խոսքերը, ով նույնպես ներկա էր մեր համերգին:Գյումրու մանկատան սան Արթուր Հարությունյանը «Դեպի լույս» երգչախմբի սան է: Բոլորի ջերմ խոսքերը և շնորհավորանքները մեզ պարգևեցին աննկարագրելի զգացողություններ:»-մեզ հետ անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

«Մեր համերգները շատ են, ամռանն էլ ունենք համերգներ: Հայաստանի մարզերում, Հուլիսի 22-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Սահմանն անառիկ է նաև մշակույթով» Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի սահմանամերձ, սահմանապահ համայնքներում գործող գեղարվեստական կոլեկտիվների հաշվետու համերգին:Օգոստոսի 12-ին էլ մասնակցելու ենք Գյումրիում կայանալիք «Ճախրուկ» փառատոնին և այլն»,- անկեղծացավ Վարդուհի Խաչատրյանը: