Առոչինչ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստն անտեսող Փաշինյանի հայտարարությունը. Արցախի ԱԺ
Մեզ համար անընդունելի եւ առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն եւ դրա հիման վրա կազմված որեւէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղությունից։ Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունում, որն այսօր՝ մայիսի 22-ի արտահերթ նիստի ժամանակ ընթերցեց պատգամավոր Վահրամ Բալայանը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի այսօրվա մամուլի ասուլիսում արված հայտարարությունը, որում նա վերահաստատեց իր պատրաստակամությունը Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում՝ խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի եւ Սահմանադրության ամրագրումները Արցախի մասին, առանձնապես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- ասվում է հայտարարությունում։
Հայատարարությունում եւս մեկ անգամ վերահաստատվում է, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողվրդական կամարտահայտությամբ եւ որեւէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։
«Մեզ համար անընդունելի եւ առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն եւ դրա հիման վրա կազմված որեւէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղությունից։ Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ Հայասատնի Հանրապետության օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ անկալվների անվան տակ Ադրբեջանին զիջելու ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին»,- նշում է խորհրդարանը։
Ազգային ժողովը միաժամանակ կոչ է անում Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների նախկին նախագահներին դատապարտել Նիկոլ Փաշինյանի այսօրյա հայտարարությունը.
«Այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»,- ասվում է Արցախի Ազգային ժողովի հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է