Ռուս խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել ԼՂ Մարտունու և Շուշիի շրջաններում
Ռուս խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ ՌԴ ՊՆ մայիսի 21-ի տեղեկատվական տեղեկագրում նշված է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում միջադեպերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 271 տոննա մարդասիրական օգնություն. «Մենք միասնական ենք» հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա է իրականացվել՝ Ստեփանակերտում կրթական և հասարակական կազմակերպությունների համար սննդի փաթեթներ բաժանելու նպատակով։
Ստեփանակերտ-Գորիս երթուղին ուղեկցվել է շտապօգնության երեք մեքենա՝ հիվանդ բնակիչներով։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2536,1 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26794 պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է