Քվեարկելիս մեր սահմանները պաշտպանելիս իսրայելյան հրթիռների ու աթս-ների հարվածներից զոհված մեր տղերքին չհիշեցի՞ք
Ես չեմ ճանաչում այն հայաստանցիներին, որոնք որոշել են Իսրայելը ներկայացնող երգչին առավելագույն միավորներ տալ Եվրատեսիլի մրցույթում, որ հարցնեմ` քվեարկելիս մեր սահմանները պաշտպանելիս իսրայելյան հրթիռների ու աթս-ների հարվածներից զոհված մեր տղերքին չհիշեցի՞ք։
Նույն հարցը ես տալիս եմ, այսպես կոչված, ազգային ժյուրիի անդամներին։ Այսպես կոչված, քանի որ իսկական ազգայինը հազար ու մի պատճառով նման քայլի չէր գնա։
Ես ժյուրիի անդամներին հարցնում եմ` ի՞նչ զգացիք, երբ Իսրայելին 12 միավոր շնորհեց Ադրբեջանը, ի՞նչ զգացիք, երբ Իսրայելի ժյուրին կես ձայն անգամ մեր շատ լավ երգչուհուն եւ Հայաստանին չշնորհեց, ձեզ ինչ որ մեկը պարտադրե՞լ է առավելագույն միավոր չշնորհել Բելգիային, Ֆինալանդիային կամ հենց Շվեդիային, բայց շնորհել հենց Իսրայելին։ Եւ վերջապես` նաեւ ձեզ համար երկրային կյանքները տված տղերքը աչքներիդ առաջ չհայտնվեցի՞ն, իսկ սյունեցիների մասին մտածեցի՞ք։
Ցավն այն է, որ ըստ պաշտոնական աղբյուրների քվեարկությանը մասնակցած հայաստանցիների մեծամասնությունը եւս քվեարկել է Իսրայելի օգտին։
... չգիտեմ ինչու է այսպես։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է