Թուրքիայում անցած 5 ամսվա ընթացքում ՔԱԿ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով 2.603 մարդ է կալանավորվել
Թուրքիայում անցած 5 ամսվա ընթացքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով 2.603 մարդ է կալանավորվել, գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներին:
Հայտնի է, որ Թուրքիայի 22 քաղաքում 661 կասկածյալ է սպանվել:
Նշվում է, որ բացի այդ, երկրի քրդաբնակ շրջանների 79 քաղաքապետարան են ուղարկվել պետության կողմից նշանակված հատուկ վերահսկիչներ:
Թուրքիայի ներքին գերծերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ 5 ամսվա ընթացքում թուրքական ԶՈւ-ն ՔԱԿ-ի դեմ 125 օդային գործողություն է իրականացրել, ինչպես նաև կազմակերպվել է շուրջ 130 գործողություն քուրդ գրոհայիններին սպանելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել