Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փարիզի արվարձանների ցուցարարներին հանգստության կոչ է արել
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն հանգստության ու պատասխանատվության կոչ է արել 22-ամյա Տեոյի դաժան ձերբակալության կապակցությամբ փարիզյան արվարձաններում ցույց անողներին։ Երիտասարդին ձերբակալության ժամանակ ոստիկանները բռնաբարել էին մահակով, հայտնում է RFI–ն ։
Բրյունո Լե Ռուն նաեւ դատապարտել է անկարգությունները Արժանտեյ ու Բոբյի քաղաքներում, որոնք սկսվել են այս հանգստյան օրերին։
Նախօրեին ոստիկանությունը Արժանտեյում անկարգությունների 11 մասնակիցների էր ձերբակալել, նրանցից ութը անչափահաս են։ Երիտասարդները քարեր էին նետել ոստիկանների վրա, այրել ավտոմեքենա ու քարկոծել ավտոբուսը։
Սեն- Սեն-Դենի արվաձանում նույնպես տասը անչափահասների են ձերբակալել։ Հանրահավաքներ ու անկարգություններ են տեղի ունեցել նաեւ Փարիզի մյուս արվարձաններում, նաեւ Ֆրանսիայի որոշ շրջաններում։
Վարչապետ Բերնար Կազնեւը նախօրեին հայտարարել էր, որ Տեոյի ձերբակալության կապակցությամբ արդարացի բարկությունը չի արդարացնում անընդունելի բռնությունները։
Հիշեցնենք, որ Տեոյին ձերբակալել էին մոտ մեկ շաբաթ առաջ։ Տղային մահակով բռնաբարելու համար մեկ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել, իսկ մյուս երեքին մեղադրել են բռնի գործողությունների մեջ։ Չորս ոստիկաններին էլ հեռացրել են աշխատանքից։
Մինչդեռ Ազգային ոստիկանության անվտանգության ծառայությունից հայտնել են, որ բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի գործողությունները «միիտումնավոր չեն եղել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան