Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ. Անդրանիկ Թևանյան
ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է.
«Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ
«2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»,– հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։ Վերջինս լռությամբ համաձայնեց իր կոլեգայի ասածների հետ։
Լավրովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը գերադասել է իր «Հաղթելու ենք»–ի բլեֆն ու սեփական իմիջային խնդիրները մարդկանց կյանքերից ու տարածքային կորուստներից։ Այդ հետո էր, երբ Նիկոլը հայտարարեց, թե, իբր, նոյեմբերի 9–ին 25.000 կյանք է փրկել։ Իրականում նա հազարավորների գլուխը կերավ՝ «Որ հետո ինձ չասեն
«Նիկոլ Դավաճան»» ծրագրի շրջանակներում։
Լավրովն ասում է, որ դա արդեն պատմություն է, բայց դժվար է նրա հետ համաձայնելը։ Քանզի Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ թե պատմություն են, այլ Հայաստանի ներկան ու բերվելիք սարսափելի ապագան։
Ու որպեսզի Հայաստանն ու Արցախը պատմություն չդառնան, պետք է պատմության աղբանոց նետել մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածներին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով