Առանց Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մենք Արցախում աղետ կարձանագրեինք
Արցախում սննդի պաշարները գրեթե սպառման եզրին են, քանի որ 100 օրից ավելի Արցախը շրջափակման մեջ է եւ կան սոցիալական տրբեր շերտեր, որոնց կառավարությունը չի կարող մենակ թողնել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Հիմնականում փորձ է արվում ապահովել ալյուրի եւ առաջին անհրաժեշտության պարենի նվազագույն պաշարը բնակչության համար: Անգամ խանութներում չկան առաջին անհրաժեշտւթյան ապրանքները: Կառավարությունն առաջին հերթին փորձում է ուշաադրություն դարձնել սոցիալապես տարբեր խմբերի՝ հաշմանդամներ, բազմանդամ ընտանիքներ : Իրականում այդ հնարավորություններն անգամ անսահմանափակ չեն: Վաղուց արդեն ստիպված ենք ապավինել եւ Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների աջակցությանը: Առանց նրանց կողմից աջակցության մենք վաղուց արդեն աղետալի վիճակ կունենայինք Արցախում»,-ասաց Արցախի պետնախարարը:
Անդրադառնալով խմելու ջրի խնդրին, նա ընդգծեց. «Խմելու ջրի հետ կապված ունենք խնդիր բնական պայմաններով պայմանավորված, քանի որ առատ տեղումների բացակայությունը կարող է առաջացնել այդ խնդիրը: Ինչ վերաբերում է ջրի որակին եւ անվտանգությանը, ապա պարբերաբար այն հետազոտության է ենթարկվում, այս փուլում որեւէ վտանգավոր նյութեր չենք հայտնաբերել:
Ճանապարհի շրջափակումից հետո ադրբեջանցիների կողմից փորձ արվեց խմելու ջրի հետ կապված խնդիր առաջացնել Շուշիի շրջանի Ստեփանակերտից կտրված համայնքների համար, որովհետեւ կան համայնքներ, որոնք խմելու ջուրը ստանում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարծքից, եւ ադրբեջանցիներըմի քանի անգամ փորձ են արել ուղղակի դադարեցնել ջրի մատակարարումը: Բայց ի վերջո, ռուս խաղաղապահների միջնորդությամբ խնդիրը կարգավորվել է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով