Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Վիկտոր Սողոմոնյանը Երեւանում լրագրողական վարպետության դպրոց կբացի

Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը փետրվարի 22-ից մարտի 7-ը Երեւանում կազմակերպել էր հատուկ դասընթաց լրագրողների եւ խմբագիրների համար երկու ուղղություններով՝ «Լրագրողական վարպետություն» եւ «Գործարար լրագրություն»:

Հրավիրված դասախոսներն էին МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, ՌԲԿ-ի «ՏԵԿ/Ինդուստրիա» բաժնի խմբագիր Տիմոֆեյ Դզյադկոն, ՌԲԿ հեռուստաալիքի կառավարիչ տնօրեն Իլյա Դորոնովը, «Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաընկերության թղթակից Ալեքսանդր Աթասունցեւը։

Մեդիամաքսի հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանն ամփոփել է հատուկ դասընթացի արդյունքները եւ նախանշել ապագա ծրագրերը:

Գաղափարն ու իրականացումը

Արդեն մի քանի տարի է, ինչ կարդում եմ «Քաղաքական իմաստների փոխակերպումները ժամանակակից ԶԼՄ-ների համակարգում» հատուկ դասընթացը МГИМО-ում եւ ռուսաստանյան այլ բուհերում: Այս ոլորտում իմ կատարած հետազոտությունները հիմք հանդիսացան 2022 թվականին հրատարակված «Քաղաքականությունը որպես սյուժե» գրքիս համար:

Ինչ-որ փուլում որոշեցի կիսվել գիտելիքներով եւ փորձով Հայաստանում մեդիա ոլորտի մասնագետների հետ եւ պայմանավորվեցի հրավիրյալ դասախոսների հետ, ովքեր ապահովեցին դասընթացի ամբողջականությունը:

Մասնակիցները եւ թեմաները

Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցեց մոտ 40 մարդ։

Ինձ համար սկզբունքորեն կարեւոր էր, որ դասընթացը մասնակիցների համար անվճար լինի, քանի որ նախկինում Հայաստանում չէին իրականացվել կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում գործող լրագրողներն ու խմբագիրները կքննարկեին ոչ միայն բուն լրագրողական թեմաներ։ Օրինակ, դասախոսություններիցս մեկը կոչվում է «Ի՞նչ է առասպելը»:

Կամ գործընկերների հետ քննարկել ենք Ֆիլմորի «ֆրեյմային սեմանտիկան», որի սկզբունքները լրագրության մեջ կիրառելով, գրագետ հարցազրույց կարող է վարել ոչ բացառիկ տաղանդներ չունեցող լրագրողը։

Պահանջարկը, հետադարձ կապը եւ ֆեյքերի «տեղորոշումը»

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր առաջարկած մոդելը պահանջված էր մասնակիցների կողմից։ Նրանք շատ լավ պատկերացրեցին, որ այսօր լրագրությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան դրա «դասական» ձեւակերպումը:

Գիտական գաղափարի փորձարկումը գիտնականի եւ հետազոտողի համար հեշտ փուլ չէ։ Դու որոշակի գաղափարով մտնում ես «խելացի լսարան» եւ պետք է պատրաստ լինես նրան, որ գաղափարդ կարող է բավականաչափ համոզիչ չլինել: Լավագույն արդյունքն այն է, երբ ստանում ես գաղափարի հավանությունը շատ օգտակար ճշգրտումներով: Հենց այդպես էլ եղավ։ Ես ներկայացնում էի որոշակի կառուցվածք՝ ընթացքում ստանալով հետաքրքիր եւ արժեքավոր «ճշգրտումներ»։

Ինչ վերաբերում է իմ «բացահայտումներին», ապա պարզվեց, որ անգամ ժուռնալիստիկայի ֆակուլտետների շրջանավարտները այնքան էլ լավ չէին հասկանում ու պատկերացնում, թե ինչ է տեղեկատվությունը։ Պատճառն այն է, որ ուսումնական ծրագրում տեղեկատվության տեսությունը վատ է ներկայացված կամ ընդհանրապես ներկայացված չէ։ Օրինակ՝ «ի՞նչ է իրադարձությունը» հարցին պատասխանելիս որոշ մասնակիցները բնազդաբար ճիշտ էին պատասխանում, բայց սա այն դեպքն է, երբ այս թեմայի վերաբերյալ գիտելիքները լայնորեն հասանելի են: Հաղորդակցության տեսությունը մշակվել է Շենոնի եւ Ուիվերի կողմից անցյալ դարի 40-ականների վերջին եւ դրանից հետո բազմիցս հրատարակվել եւ լրացվել էր։ Այնտեղ կան չափազանց պարզ եւ հասկանալի օրինակներ։

Խոսեցինք նաեւ այն մասին, թե ինչպես կարելի է հայտնաբերել ֆեյքերին եւ որտեղ փնտրել դրանք. ճիշտ այնպես, ինչպես սնկերն աճում են խոնավ միջավայրում, ֆեյքերն ապրում են որոշակի տեղեկատվական միջավայրում:

Տհաճ միջադեպը

Մարտի 7-ին ռուսաստանյան News Media մեդիա հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը պետք էր կարդար «Օպերատիվ տեղեկացում» թեմայով վերջին վարպետության դասը, սակայն Երեւանի օդանավակայանում նրան թույլ չտվեցին մուտք գործել Հայաստանի տարածք, որպես փաստարկ նշելով այն, որ նրա անունը ընդգրկված է «անցանկալի անձանց» ցուցակում։

Սակայն հարցն այն է, որ Գաբրելյանովը եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Հայաստանի քաղաքացիություն ունի, եւ, հետեւաբար, նրան չէին կարող արգելել երկիր մտնել։

Իհարկե, շատ տհաճ նստվածք մնաց, հատկապես հաշվի առնելով այն, որ մեր հյուրը եկել էր տիկնոջ հետ եւ ընդամենը 24 ժամով։

Դպրոց կլինի

Հատուկ դասընթացի արդյունքում որոշեցի Երեւանում հիմնել ինտեգրված հաղորդակցությունների եւ լրագրողական վարպետության մշտական գործող դպրոց։

Ինտեգրված հաղորդակցությունները տեքստերի, էկրանային արվեստի, կինոյի, սոցիալական ցանցերի եւ սինթեզ է: Հրավիրված մասնագետները վարպետության դասեր կանցկացնեն առանձին ոլորտներում։ Գաղափար կա հրավիրել նաեւ ճանաչված կինոպրոդյուսերների եւ սցենարիստների, ովքեր կաշխատեն նրանց հետ, ովքեր իրենց ապագան կինոյում են տեսնում։

Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին դպրոցի գաղափարն արդեն ուրվագծված կլինի:

mediamax.am