Արսեն Թորոսյանին կկալանավորե՞ն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ պաշտոնապես հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ, Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ բացի փոխքաղաքապետից ձերբակալվել է ևս տասը անձ։ Խոսքը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի և «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ի մասին է։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալված ութ անձնիք ևս «Մեդլայն կլինիկ» ՍՊ-ի բժիշկներ են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ձերբակալություններն այսքանո չեն ավարտվի։ Կորոնա-չարաշահումների գործով մի շարք անձինք ևս անցնում են։
Մենք գրել էինք, որ այս գործով հարցաքննվել է նաև Առողջապահության նախկին փոխնախարար Արտյոմ Ստբատյանը։ Իրավապահները ուսումնասիրում են նաև Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հնարավոր առնչությունն այս ամենին։ Չի բացառվում, որ նրան պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի գլխավոր դատախազը։
Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին նման միջնորդություն չկա։
Irakanum.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով