Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրագործեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները։ Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ նա հայտարարել է Sputnik ռադիոկայանի եթերում։
«Այդ տարածաշրջանը կարելի է ուղիղ իմաստով անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ գոնե հույս կա, որ կիրագործվեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի հետ համատեղ»,- հայտարարել է Զախարովան։
Նա լպիրշություն է անվանել Հարավային Կովկասում իրավիճակի մեջ մտնելու Արևմուտքի փորձերը։ Զախարովայի կարծիքով՝ այդպիսի քաղաքականությունը վարվում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ «լրիվ հակառակ նպատակներով»։ «Ցավոք, այստեղ ևս մենք մի քանի տարի շարունակում նկատում ենք նման տենդենց։ Հիմա Արևմուտքն էլ ավելի է ակտիվացել»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ «հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան»։ Ընդորում, ըստ նրա, «հակամարտությունների թիվը, որի պատճառը կամ նախաձեռնությունն Արևմուտքինն է, ավելացել է»։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ հասել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, ավելի լավն է դարձել»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, նախօրեին Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը շատ հարցեր է առաջացնում՝ «դրա լեգիտիմության տեսանկյունից»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով