Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպմանը մասնակցել է Արայիկ Հարությունյանը
NEWS.am-ը գրում է․
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների՝ փետրվարի 24–ին կայացած հանդիպումից 5 օր անց պաշտոնապես չի տեղեկացվում, թե ովքեր են այդ հանդիպմանը մասնակցել՝ որպես Արցախի ներկայացուցիչներ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Արցախից հանդիպմանը մասնակցել է 3 պաշտոնյա, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ և Անվտանգության խորհրդի մեկական ներկայացուցիչներ։
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը։
«Բանակցողների անուններն առ այս պահը չի հրապարակվել ու դեռ չի հրապարակվելու»,– ընդգծեց նա։
Լուսինե Ավանեսյանը տեղեկություն չուներ, թե քանի անձ է Արցախից բանակցություններին մասնակցել։
Հիշեցնենք, որ մինչեւ հունվարի 7–ը պաշտոնից ազատվելը՝ նման հանդիպումներին Արցախից մասնակցում էր Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Լաչինի միջանցքը փակվելուց հետո սա Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր. առաջինը տեղի էր ունեցել հունվարի 15–ին՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով, սակայն Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որեւէ առաջընթաց չէր արձանագրվել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հանդիպմանն էլ Արցախից մասնակցել էր նախագահ Արայիկ Հարությունյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով