Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայական Հայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձ Որպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանք Նորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են Թուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան Իրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը  Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանը Դիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլում Միջամտել են ոստիկանները Արարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Բացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետ

Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրաՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը (տեսանյութ)Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը (տեսանյութ)Հանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱմերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ
Թոփ-լուրեր

Եթե չլիներ շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը. Ռուբեն Վարդանյան

35 տարի առաջ այս օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը: Եթե չլիներ շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Արցախի պահպանումն ու արցախյան առաջին պատերազմում հաղթանակի զգացողությունը մեզ մեծ ուժ ու վստահություն տվեց, քանի որ շատերի համար անհնարին թվացող այդ հաղթանակը մեզ հաջողվեց հնարավոր դարձնել: Շարժման շնորհիվ մենք հասկացանք, որ հայրենիք կորցնելու աղետը կարող ենք կանխել պայքարի միջոցով։

Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար, այն բանի համար, որ մեր գլխին չկախվի էթնիկ զտման ու հայրենիքից արտաքսվելու սպառնալիքը: Դրան ի պատասխան հարևան Ադրբեջանի կողմից ստացել ենք պատերազմներ, մարդկային կորուստներ ու բարդ փորձություններ, որոնք շարունակվում են այսօրվա շրջափակման ու մեզ պատճառված դժվարությունների տեսքով:

Բոլոր փորձություններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում: Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպես էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը: Մենք այդ որոշման համար վճարել ենք շատ թանկ գին: Մեր բազմաթիվ նվիրյալ հերոսներ իրենց կյանքն են տվել այս հողը հայկական պահելու համար, որովհետև նրանք հասկացել են Արցախի բացառիկ կարևորությունը հայոց պետականության և հայկական աշխարհի պահպանման համար:

Որպես պետնախարար իմ պաշտոնավարման այս 100 օրվա ու ծանր շրջափակման իրավիճակում ես ինքս տեսա Արցախի ժողովրդի անսովոր հզոր ուժը և հասկացա, որ այդ ուժը մենք ստանում ենք այն հողից, որի վրա ապրում ենք, որտեղ մեր ազգային ինքնության արմատներն են: Ես զգացի մեր արմատների խորությունն ու դրանից եկող այդ բացառիկ ուժը:

Ու ես հիմա վստահ ասում եմ, որ եթե անգամ մեր նպատակին հասնելու համար ևս 35 տարի պահանջվի, դա մեզ չպետք է կանգնեցնի, հիասթափեցնի, հեռացնի մեր նպատակից: Մենք ունենք բավարար կամք ու համառություն՝ մեր նպատակին հասնելու համար ու դա մեզնից ոչ ոք խլել չի կարող: