Սեյրան Օհանյանն ամփոփեց ԱԺ ավարտված նստաշրջանը
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ամփոփեց ԱԺ ավարտված նստաշրջանի ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ իրենց խմբակցության համար շարունակում է առաջնահերթ մնալ Արցախը, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և բանակի հետ կապված խնդիրները։
Լրագրողների հետ զրույցում Օհանյանը նշեց, որ ընթացիկ ժամանակահատվածում «Հայաստան» խմբակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նիստերում քննարկված բոլոր հարցերին, իր տեսակետներն է արտահայտել բոլորի վերաբերյալ։
«Առավել կարևոր հարցեր կան, որի նկատմամբ մեր շեշտադրումները կարևոր էին և որոնք մենք նախաձեռնել էինք։ Առաջին հերթին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի կողմից պարբերաբար փակվող Լաչինի միջանցքի վերաբերյալ մեր հայտարարության քննարկումները, որոնք, կարծում եմ, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բոլորիս գործունեության առանցքում պետք է լինեն Արցախը և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
Երկրորդը՝ մեր կողմից նախաձեռնված հրատապ փակ նիստն էր բանակում ստեղծված իրավիճակի և այն անելիքների վերաբերյալ, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ փարատվել են այն բոլոր տեսակետները, որ բանակը գտնվում է նույն վիճակում, բանակը հանդիսանում է մեր անվտանգության կարևորագույն երաշխավոր»,- ընդգծեց Օհանյանը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին