ԱՄՆ-ն մերժել է համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը
ԱՄՆ-ը մերժել է վիզաների ճգնաժամի հանգուցալուծման նպատակով «համատեղ հանձնաժողով» ստեղծելու Անկարայի առաջարկը։ Դա նշանակում է, որ թուրք-ամերիկյան ճգնաժամը բոլորովին էլ մի քանի օրում չի լուծվի, ինչպես ակնկալում էին Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը։
Երեքշաբթի օրը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատու Ջոնաթան Քոհենի ղեկավարած ԱՄՆ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայի հարցը։ Թուրքական կողմը ցանկություն էր հայտնել այդ այցի շրջանակներում քննարկել նաև վիզաների խնդիրը, սակայն այդ առաջարկը չի ընդունվել։ Այժմ Անկարան սպասում է Քոհենի կողմից վիզաների թեմայի վերաբերյալ կատարվելիք հնարավոր ակնարկներին։
Քոհենի ղեկավարած պատվիրակությունը հանդիպումներ կունենա ոչ թե արտգործնախարարությունում, այլ ԶՈՒ գլխավոր շտաբում․ ԱՄՆ պատվիրակության մեջ ներառված են ռազմական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։
Մյուս կողմից հայտնի է դարձել, որ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ջանքերով ԱՄՆ-ը համաձայնել է բացառություն անել ծանր հիվանդների համար։ CHP-ի վաշինգտոնյան ներկայացուցիչ Յուրթեր Օզջանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել Քոհենի թիմի հետ։ Ամերիկյան կողմը համաձայնել է բացառության կարգով վիզա տրամադրել ողնուղեղի փախպատվաստման կարիք ունեցող, քաղցկեղի ցանր տեսակներով տառապող կամ նմանատիպ ծանր հիվանդություններ ունեցող հիվանդներին։
Աղբյուր` Ermenihaber.am


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ