Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ Արցախի ՀՅԴ կառույցի անդամ
Մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման պաշտոնական արարողությունը։ Համագումարը համախմբում է 40-ից ավելի ՀՅԴ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունների վարչությունների ներկայացուցիչներին։ Միջոցառման ժամանակ քննարկելու են առաջիկա քառամյակի գործունեությունն ու աշխատանքները:
ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացմանը տեսաուղերձ հղեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունը։
«Արդեն իսկ 56 օր է,ինչ Արցախը պաշարված էթշնամու կողմից , ինչի պատճառով էլ ցավոք չկարողացանք հյուրընկալել մեր կողմից այդքան սպասված համաժողովին, որը պատերազմից հետո Արցախում կայանալիք ամենամեծ համագումարը պետք է լիներ՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ։
Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ակնթաթային են, թշնամու քայլերն անսպասելի․ այսօր մենք՝ արցախցիներս կրելով այդ զրկանքները պայքարում ենք առաջին հերթին ՀՀ ինքնիշխանության պահպանման, սփյուռքահայության ինքնության պահպանման համար․ այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ ինչպես միշտ, այնպես էլ այս օրերին ականատատես ենք լինում համամարդկային արժեքներ քարոզող երկրների ու ժողովուրդների՝ մեզ ուղղված սիրալիր ու սրտամաշ խոսքերին, որոնք մեզ համար ոչ այլ ինչ են, քան՝ ոչինչ․․․»։
Տեսաուղերձի մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով