Ալիեւը հասկացրել է, որ մտադիր չէ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հասկացրել է, որ մտադիր չէ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Նրա խոսքով, այսպես կոչված, ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվի Բաքվի «արդար պահանջները» եւ «չի բացվի հանքավայրերի հասանելիությունը», որոնք տեղակայված են Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։
Միեւնույն ժամանակ Ալիեւը լկտիաբար նշել է, որ «առնվազն անամոթություն է այդ իրադարձությունները շրջափակում անվանելը»՝ տեղի ունեցողին հայկական կողմի արձագանքը «հերթական հակաադրբեջանական շոու» անվանելով։
Նշենք, որ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 30 օր։ Շրջափակման պատճառով Արցախի 120 000 բնակիչներ (այդ թվում՝ մոտ 30 000 երեխա) բազմաթիվ զրկանքներ են կրում եւ կանգնած են սովի վտանգի առաջ։ Ավելի քան 12 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կհասցվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով միայն մի փոքր մասն է հասել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով