Աղաչում եմ ձեզ, այցելեք իմ Արթուրին, իմ ճանապարհը փակ է․..
Արցախյան պատերազմում զոհված Արթուր Եղիազարյանի տատիկը՝ տիկին Ռոմելա Մուսայելյանը Ամանորին չի կարողանա գնալ Եռաբլուր՝ թոռան շիրիմին այցելության։ Ինչպես հարյուրավոր մեր հայրենակիցներ, այնպես էլ նա՝ ամուսնու հետ Արցախում է, որն այս օրերին շրջափակված է։
Տիկին Ռոմելան «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Արթուրի ծնողները Աստրախանում են, նա պատերազմի օրերին եկել է Հայաստան, մասնակցել է ու զոհվել․ «Նոյեմբերի 9-ին մահվան երկրորդ տարին էր, եկել եմ, նշել եմ։ Որոշել էի՝ հունվարին գնալ, սակայն այսպես ստացվեց։ Իմ թոռն է, ես եմ իրեն պահել, խնամել․․․․»։
Նա դիմում է Եռաբլուր այցելողներին․ «Աղաչում եմ ձեզ, այցելեք իմ Արթուրին, իմ ճանապարհը փակ է։ Մարդիկ, էրեխուս աչքը ճանապարհին կլինի»։
Նա այս պահին գտնվում է Մարտակերտում, թեպետ ամռանը պահեստավորած որոշակի սնունդ ունի, սակայն, կարծում է՝ եթե իրավիճակն այսպես շարունակվի, շուտով ալյուրի խնդիր էլ են ունենալու․ «Մենք երկու հոգի ենք, ամռանն ինչ-որ պետք է եղել «զակատ» ենք արել, թոշակը նոր ենք ստացել, հավ եմ մորթում, հարեւանը խոզ էր մորթել, երկու կգ վերցրի։ Եթե երկարի արդեն ալյուրի պակասությունը զգացվում է։ Հիմա ես գյուղում եմ, 2 օր առաջ գնաց շրջկենտրոն Մարտակերտ, խանութներում մնացել էր խմիչքը։ Պակասությունն արդեն զգացվում է»։
Վերջում էլ ավելացնում է, որ երկու կողմից է ինքը «բլոկադայի» մեջ, մեկը՝ Արցախում, մյուսը՝ ֆեյսբուքում․ իշխանական Անդրանիկ Քոչարյանի ելույթներից մեկի վերաբերյալ մեկնաբանություն է թողել, որի հետեւանքով իր էջը արգելափակվել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով