Սովետական տոն, սովետական մեթոդներ
Ուսուցչուհին աշակերտներին հրահանգում է՝ անպայման կներկայանաք Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, կբերեք ձեր ծնողներին, եթե կարող եք նաեւ ազգականներին եւ հարեւաններին: Ասածն ավելի համոզիչ դարձնելու համար շեշտում է՝ ներկա-բացակա ենք անելու, տեսեք, հանկարծ չբացակայեք:
Իսկապես, ո՞վ եք դուք, որ մեզնից գողանաք մեր քաղաքի տոնը: Աշակերտների մի մասը, որ նախկինում հաճույքով էին գնում այդ տոնակատարությունը դիտելու, հիմա սկզբունքորեն չեն ուզում գնալ: Ավելին, ծնողներին ասում են՝ իսկ դուք ասում եք հարգեք ուսուցիչներին:
Ո՞վ եք դուք, որ մեր եւ մեր երեխաների հանգստյան օրերն եք ուզում ներկա-բացակա անել: Հայաստանը համակենտրոնացման ճամբար չէ: Դադարեք այս գործելաոճը: Այսպես երկիր չեն կառուցում: Այսպես երկիր են կործանում:
Ինչ վերաբերում է Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, ապա այն պետք է ամբողջովին նոր ոգի եւ բովանդակություն ստանա: Սովետական երկիրն այլեւս չկա, եւ չպետք է տոնն այնպես անել, ինչպես սովետական տարիներին:
Տեսեք, թե ինչ տոներ են անցկացվում Հռոմում, Փարիզում, Բուդապեշտում, Պրագայում, Մադրիդում: Գոնե օրինակ վերցրեք, բայց այսպիսի սովետական տոներով մեզ եւ մեր երեխաներին մի ծանրաբեռնեք: Վերջին հաշվով տոնը միայն «ատկատների» մեջ մի տեսեք:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է