264 ժամ բլոկադայի մեջ ենք և ամեն ժամն ավելացնում է մարդկանց մտահոգությունները. Ռուբեն Վարդանյան
12-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը փակ է: Այսօր իր խոսքը շնորհակալությամբ և ողջույնով սկսեց Facebook-ի իր էջի ուղիղ եթերում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը. «Շնորհակալության խոսք եմ ուզում ասել ձեզ բոլորիդ, որոնք անհանգիստ են և մտահոգված իրավիճակով, ովքեր ամեն ինչ փորձում են անել խնդիրը լուծելու համար»:
Պետնախարարը նշեց, որ իրենք ամեն ինչ արել են և անում են. «Հասկանում ենք մեր հնարավորությունները, իրավիճակը, իրավիճակը շատ բարդ է, 264 ժամ շարունակովւմ է բլոկադան և ամեն ժամը ավելացնում է մարդկանց անհանգստությունը: Դեպրեսիան սկսում է ազդել մարդկանց կյանքի որակի վրա:
«Երկուշաբթի օրվանից ես լայվ դուրս կգամ ոչ թե ամեն օր, այլ այն ժամանակ, երբ խնդիրներ կլինեն կամ ինչ-որ կարևոր հայտարարություն պետք է արվի:
Մի շատ կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ, որ մենք այս 11 օրերի ընթացքում փորձում ենք հարց լուծել և այդ հարցը լուծելով և վնաս ենք տալիս պետությանը, մեզ ինքներս և այդ հարց լուծելը խանգարում է գործին, նպատակներին: Նորից ուզում եմ խնդրել հարգենք պետությունը: Բայց այս իրավիճակում պետք է ճիշտ կոորդինացիա արվի, որ ոչ թե մեր անհատական կարծիքը հայտնենք, այլ որպես կենտրոն, որպես շտաբ անենք ամեն ինչ, յուրաքանչյուր առաջարկ քննարկենք, բայց դա չլինի առանձին-առանձին»:
Չնայած այս ամենին՝ վստահ եմ, որ գնալու ենք և հաղթահարելու ենք այս դժվարությունները ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ օգնում է, այլ որովհետև մենք այդ ուժն ունենք և գնալու ենք առաջ»:

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...