Բլոկադան շարունակվում է. Ճանապարհին դեռ մնացել են ադրբեջանցիներ, իրենք լրիվ պետք է դուրս գան. Ռուբեն Վարդանյան
Արցախի բլոկադան շարունակվում է. չնայած տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, բայց դա այդպես չէ, որովհետեւ ճանապարհի կողմերում մնացել են ադրբեջանցիները, որոնք կարող են կանգնեցնել մեքենաները, երբ ուզենան: Այս մասին Facebook-ի իր էջի լայվում նշել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Իրենք պետք է լրիվ դուրս գան եւ չխանգարեն մեքենաների շարժմանը: Դա միակ ընդունելի որոշումն է, որովհետեւ եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնեն ու որոշեն՝ ինչ մեքենա թողնեն, ինչ մեքենա չթողնեն, դա դառնում է անցակետ ստեղծելու հնարավորություն»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը խոսեց նաեւ Արցախի շրջաններում տեղի ունեցած հանդիպումների մասին. «Այդ հանդիպումները ցույց տվեցին ձեր պատրաստությունը, ձեր էներգիան, արդարության պահանջը: Շատ ուրախ եմ, որ մենք նույն ձեւ ենք մտածում, որ միասին ենք: Այո, վիճակը շատ անկայուն է, պարզ չի բոլորի համար: Մենք պետք է այս իրավիճակում ունենանք հստակ անվտանգության երաշխիքներ, եւ մենք դեռ շատ գործ ունենք անելու»,-ընդգծեց պետնախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով