ՄԱԿ-ի ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը կքննարկի արտահերթ նիստում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ հանդիպում կանցկացնի՝ կապված երեկ՝ փետրվարի 21-ին տեղի ունեցած Հյուսիսային Կորեայի՝ հրթիռային փորձարկման հետ։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում գտնվող աղբյուրը։ Նա նշել է, որ հանդիպումը փակ կլինի եւ տեղի կունենա այսօր օրվա երկրորդ կեսին՝ Նյու Յորքի ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին։
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան վերոնշյալ հարցի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ են պահանջել։ «ԱՄՆ-ը՝ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ միասին արտահերթ խորհրդակցություն են պահանջել՝ փետրվարի 12-ին ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու հետ կապված»,-ասվում է հաղորդագրությունում։
Reuters-ի տվյալներով, հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 13-ին:
Երեկ՝ փետրվարի 12-ին Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռ է արձակել, որը հայտնվել է Ճապոնական ծովի ջրերում։ Սա առաջին նմանատիպ միջադեպն է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, որը թույլ է տվել վերջինիս եւ Ճոպոնիայի վարչապետ Սինձո Աբեին ցուցադրել հյուսիսկորեական սպառնալիքի առջեւ միմյանց պաշտպանելու վճռականությունը։ Հրթիռի արձակման հավանական պատճառները դեռեւս երեքն են՝ Սպիտակ տան նոր ղեկավարի ճկունությունը ստուգելը, ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը նշելը եւ Վաշինգտոնի առաջարկած հումանիտար օգնության յուրօրինակ պատասխանը։
ԿԺԴՀ-ի գործողությունները դատապարտել են նաեւ Հարավային Կորեան, Ռուսաստանն ու Եվրամիությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան