Պանամայում ձերբակալել են Mossack Fonseca ընկերության հիմնադիրներին
Պանամայում ձերբակալել են Mossack Fonseca-ի հիմնադիրներ Յուրգեն Մոսակին եւ Ռամոն Ֆոնսեկային, որոնց ընկերությունը հայտնվել է «պանամական արխիվի» օֆշորային սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Իշխանությունները գործընկերներին մեղադրում են օֆշորային հաշիվներ բացելու համար, որոնց միջոցով բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունը որպես կաշառք դրամական միջոցներ է փոխանցել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին:
Mossack Fonseca-ը նաեւ, այսպես կոչված, Lava Jato կոռուպցիոն սկանդալի մասնակից է, որտեղ նույնպես ներգրավված է Odebrecht-ը:
Ռամոն Ֆոնսեկան Պանամայի նախագահին մեղադրել է Odebrecht-ից կաշառք ստանալու մեջ: Նախագահ Խուան Կառլոս Վարելան պաշտոնապես հերքել է մեղադրանքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան