«Սիլվայի գործով» նիստը կրկին հետաձգվեց
«Սիլվայի գործով» նիստը կրկին հետաձգվեց։ Ինչպես հայտնի դարձավ նիստի սկզբում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր առողջական խնդիրների պատճառով։ Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց համապատասխան բժշկական տեղեկանքը։ Դատավոր Աննա Դանիբեկյանի այն հարցին, թե արդյոք հայտնի է, թե երբ նա կկարողանա ներկա գտնվել, փաստաբանը բացասական պատասխանեց։
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարություն արեց, որն ուղղակի կապ չունի նիստի հետ։ Մեղադրող կողմին շատ էր հետաքրքրում, թե ինչու է դատավորն իրեն թույլ տալիս որոշումներ կայացնել՝ Քոչարյանին թույլ տալով մեկնել արտերկիր նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 5-ը, իսկ հետո՝ դեկտեմբերի 6-ից 13-ը, իսկ դատախազությունն այդ մասին ուշացումով է իմանում։ «Փաստացի դատարանի դահլիճից դուրս որոշումներ կայացնելով զրոյացնում եք խափանման միջոցը։ Սա արդեն որերորդ դեպքն է։ Բողոքում եմ դատարանի գործողությունների դեմ»,-ասաց Բաղդասարյանը։
Դանիբեկյանն ի պատասխան հայտարարեց, որ դատարանը պարտավոր չէ պարզաբանումներ ներկայացնել։ Եթե դատարանը բավարար է համարում հիմքերը, կարող է լուծել նաեւ առանց դատարանի նիստի՝ հաշվի առնելով հրատապությունը, եւ արտահերթ նիստ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։
Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հիշեցրեց Գեւորգյանին արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին։ Դանիբեկյանը նշեց, որ դրան դատարանը դեռ չի ծանոթացել, եւ եթե հիմքերը բավարար լինեն, որոշում կկայացվի։ Դատախազը կրկին բողոքարկեց դատավորի գործողությունները, ինչին Դանիբեկյանն առաջարկեց բողոքը գրավոր արտահայտել։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով