Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Ցինիզմ, անբարոյականություն, անխելքություն, գեղջկականություն. Գեղամ Նազարյան

Անցյալում մանկավարժին քիչ էին վճարում, բժշկին, հովվին քիչ էին վճարում, որ խնայված միջոցներով երկիրը երկիր դարձնեն, հիմա, եզակի բացառություններով, բոլորին քիչ են վճարում, որ 12,5 միլիոն դոլար հատկացնեն Հանրային հեռուստաալիքին մանկական Եվրատեսիլի նկարահանման համար եւ 712 հազար դոլար Երեւանը տոնական զարդարելու համար։

Իսկ իրականում տպավորություն է, որ այս գումարները ծախսվում են մեկ մարդու` Տիգրան Ավինյանի ընտրարշավը կազմակերպելու համար։

Մանկական Եվրատեսիլը, որին մասնակցում է ընդամենը 16 երկիր, ոչ համաշխարհային, ոչ էլ համաեվրոպական նշանակության միջոցառում չէ։ Սա ընդամենը մանկական փոքրիկ միջոցառում է։

Ցինիզմ, անբարոյականություն, անխելքություն, գեղջկականություն է այս միջոցառման հեռարձակման համար հատկացնել 12,5 միլիոն դոլար, Երեւանի մետրոպոլիտենը երկու օր փակել նկարահանումներ անելու համար, Նոր տարվա տոները եւ Տոնածառի տեղադրումը կապել այս մանկական մրցույթի հետ։

12,5 միլիոն դոլարով կարելի է Սյունիքում 350-ից ավելի դիրք կահավորել ամենաբարձր մակարդակով, կարելի է տասից ավելի գյուղի խմելու ջրի հարց լուծել։

Այս ինչքա՞ն ենք մենք կորցրել բանականությունը, որ այսքան խնդիրների մեջ մենք թույլ ենք տալիս, որ մի մարդ, այս դեպքում Տիգրան Ավինյանն այս ամենն օգտագործի եւ հիմնավոր տպավորությամբ, իր համար ընտրարշավ իրականացնի։

Տոնական լույսերի գումարով բազմաթիվ գյուղական եւ քաղաքային, այդ թվում եւ դիրքեր տանող ճանապարհներ կարելի էր կարգի բերել։

Իսկ մետրոպոլիտենը փակելը ամենանողկալի եւ ամոթալի որոշումն է։ Մետրոպոլիտենը նույնիսկ իննսունականների ամենածանր օրերին չի փակվել։

Այս որքա՞ն ընկավ մեր բարոյական մակարդակը, որ մարտի դաշտում դեռ ընկած, մարմինները հողին չհանձնած որդիներ ունենք, ընդամենը երեք ամիս առաջ զոհված տղերք ունենք, ընդամենը երկու տարի առաջ մեզ համար, հայրենիքի համար զոհված հերոսներ ունենք, իսկ մենք գերցինիզմով տոնական չգիտեմ ինչ ենք անում։

Եղբայրներ, քույրեր այսքան ծանր մեղքի տակ մի մտեք։ Եթե անգամ չլինեին սոցիալ-տնտեսական, պաշտպանական ոլորտի բազում խնդիրները, անթույլատրելի կլիներ այս պահվածքը։

Ընկերներ, հարազատներ, եղբայրներ եւ քույրեր, ձեզ ծաղրում են, ցանկանում են աշխարհին ասել, որ ձեզ համար բացարձակապես մեկ է, թե չորս հազարից ավելի որդի ենք կորցրել, հայրենիքի մի մեծ մաս ենք կորցրել։

Շահարկումներ թույլ չտալու համար ավելացնեմ, մեր երեխաների համար պետք է Տոնածառ դնել, իհարկե, առանց ցինիզմ, Նոր Տարին, իհարկե պետք է նշել, առանց անբարոյականության դրսեւորումների։

Ու եթե ինչ-որ մեկը, որ արբած, թե սթափ վիճակում այս ու այնտեղ անդադար ասում է, թե ինքն անգլոսաքսոնական պռոեկտ է ու շուտով երկիր է ղեկավարելու, ինչ քաղաք, ինչ բան, հստակ պետք է հասկանա, որ այս ցինիզմը չի մարսվելու։ Եւ որքան անցք առաջացավ Երեւանի շենքերի վրա լույսեր տեղադրելու համար, այդքան անգամ յոթանասուն հարց է տրվելու այս ցինիզմի կազմակերպիչներին այս աշխարհում եւ ամենակարեւորը` Երկնքում։