Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Բացառիկ դասընթացներ Երևանում՝ Վիկտոր Սողոմոնյանից

Երեկ համացանցում տարածվել էր քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի տեսանյութը, որում նա հայտարարեց 2023 թ. փետրվարին Երևանում լրագրողական վարպետության հատուկ դասընթացների շարք անցկացնելու մասին։

Հիշեցնենք, որ Սողոմոնյանը 2018–ից ի վեր դասախոսում է ՌԴ-ի հեղինակավոր ԲՈՒՀ-երում, իսկ 2019թ․՝ նաև ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։

Մենք կապ հաստատեցինք Սողոմոնյանի հետ և փորձեցինք մանրամասներ պարզել կայանալիք դասընթացների վերաբերյալ։ Սողոմոնյանը տեղեկացրեց, որ դասընթացները կանցնեն 2023թ. փետրվարի 20-ից մարտի 10-ը, երեկոյան ժամերին։ Դասընթացներին բացի Վիկտոր Սողոմոնյանից, որը ներկայացնելու է հիմնական նյութը, որպես դասախոսներ հանդես կգան տարբեր հրավիրյալ մասնագետներ՝ հայտնի լրագրողներ, գիտնականներ, հիմնականում՝ Հայաստանից և ՌԴ-ից։

«Փորձելու ենք այդ երկու շաբաթների ընթացքում ունկնդիրներին ներկայացնել ամենաարդի գիտելիքները ժամանակակից լրագրության մասին։ Ընդ որում, խոսքը տարբեր գիտությունների՝ սոցիոլոգիայի, փիլիսոփայության, լեզվաբանության, մաթեմատիկայի, մարդաբանության, կինոարվեստի և այլ գիտությունների համակցման տիրույթում գտնվող գիտելիքների մասին է։ Կարծում եմ՝ մեր ուսանողներին շատ հետաքրքիր կլինի։ Բացի այդ, մատչելի ձևով ներկայացնելու ենք տարբեր երկրներում կատարված ամենաթարմ գիտական ուսումնասիրությունները, որոնք առնչվում են հրապարակային դաշտի վերափոխումներին և արդի լրագրության ձևերին ու տեսակներին։ Այս մասը շատ կարևոր եմ համարում, որովհետև, ցավոք, վերջին տարիներին Հայաստանում աննշան քանակի գիտական գրականություն է թարգմանվել հայերեն, իսկ օտար լեզուներով բոլորը չէ, որ կարող են բարդ գիտական տեքստեր ընկալել։ Մտահոգություն ունեմ, որ մեր ապագա լրագրողների մեծ մասը ոչ միայն ծանոթ չէ այդ աշխատությունների բովանդակությանը, այլև նույնիսկ չի լսել դրանց գոյության մասին։ Սա լրջագույն բացթողում է, որ լրացման կարիք ունի»,–ասաց նա։

Սողոմոնյանը տեղեկացրեց նաև, որ հայտերը ստանալուց և ամփոփելուց հետո դեկտեմբերի 14-ից կսկսվի հարցազրույցների փուլը, որի ընթացքում կընտրվեն առաջին դասընթացների մասնակից-ունկնդիրները։ «Ցավոք, հիմա տեխնիկական պատճառներով կարող եմ կազմակերպել դասընթացն առավելագույնը 40 ունկնդրի համար, երկու հոսքով։ Հետագայում կփորձեմ ընդլայնել հնարավորությունները և ավելի շատ ունկնդիր ընդունել։ Կարելի էր, իհարկե, ավելի երկար պատրաստվել նյութական առումով և սկսել գալիք աշնանը՝ ավելի լայն ծավալով, բայց ժամանակը չի սպասում։ Համարեցի, որ կարելի է սկսել հիմա, հասկանալ պահանջարկը, հետաքրքրությունները և շարունակել՝ ճշգրտելով աշխատանքի ուղղությունը՝ բառիս տարբեր իմաստներով»։

Թե կոնկրետ որ վայրում կանցնեն դասընթացները Սողոմոնյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել՝ ասելով, որ կազմակերպչական հարցերը լուծման ընթացքում են։ Հիշեցնենք, որ Սողոմոնյանի հատուկ դասընթացներին մասնակցելու դիմում-հայտերն ընդունվում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 13-ը ներառյալ՝ հետևյալ հղումով։