Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Օրենսդիրը նաև պետք է հստակ սահմանի՝ դրսից եկող գումարները եկամտահարկով չեն հարկվում. Հրանտ Բագրատյան

Դեռ 2018 թվականին այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե՝ «կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ»:

2020 թվականին արդեն Նիկոլ Փաշինյանն «ավետեց»՝ «եկել է ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը»:

2022 թվականի ավարտին Կառավարությունը հստակեցրեց՝ առաջարկում են Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

Կառավարության այս առաջարկն իրարամերժ գնահատականների տեղիք է տվել. ըստ տարբեր տեսակետների՝ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված և հիմնական նպատակն է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների եկամուտների ամբողջական հաշվառումն ու հարկումը, որ սրանով պետությունը փորձ է անում մտնել քաղաքացու գրպանը, որ համակարգի ներդրումը բարդ է, թանկ արժե։ 

ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը, սակայն, կառավարության այս որոշումը նույնիսկ ուշացած է համարում:

«Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն անխուսափելի է: Դեռևս 2009 թվականին գրել էի «100 քայլ» ծրագիր, որում ներառված էր համընդհանուր հայտարագրման անցնելու մասին կետը: Առանց դրա անհնարին է որոշել՝ ով է աղքատ, ով է հարուստ, առանց դրա՝ անհնարին է հստակ սոցիալական քաղաքականություն տանել:

Բայց այդ համակարգին անցնելու համար պետք է այլ օրենքներ ևս ընդունվեին, որ այդ տվյալները տարածելու դեպքում՝ ինչ քրեական պատասխանատվություն են կրելու իշխանավորները. այդ մասը չի արվել»,- նշեց Հրանտ Բագրատյանը՝ չբացառելով, որ քրեական պատասխանատվություն չենթադրելու դեպքում՝ հնարավոր է՝ այդ օրենքը դառնա մահակ իշխանությունների ձեռքին:

ՀՀ նախկին վարչապետը շեշտեց՝ հայտարարագրման ներկայացված տեղեկության գաղտնիությունը չի վերաբերում պաշտոնատար անձանց և քաղաքական գործիչներին. այդ մարդիկ, ավելի քան 10 տարի է՝ նման բաց հայտարարագրեր ներկայացնում են։

Ըստ Բագրատյանի՝ օրենսդիրը նաև պետք է հստակ սահմանի, որ դրսից եկող գումարները եկամտահարկով չեն հարկվում. բացառություն կարող են լինել միայն այն երկրները, որոնց հետ ՀՀ-ն կրկնակի հարկման պայմանագիր չունի։ Եվ սա պետք է հարկային մարմինները պարբերաբար հայտարարեն։

Հիշեցնենք՝ ըստ Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները, 20 մլն դրամ կամ ավելի փոխառություն ստացած քաղաքացիները, 2023-ին եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված անձինք, նաև այն քաղաքացիները, որոնք 2023 թ.-ին եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

2024-ին հայտարարագիր պետք է ներկայացնեն նույն տարվա ընթացքում վարձու աշխատող համարված ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիները, քաղաքացիա-իրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացածները, պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացած անձինք։

2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիներին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր քաղաքացիները:

Հրանտ Բագրատյանը կարծում է, որ համակարգը փուլերով մտցնելը սխալ է. «Դեռ երեկ Հ1-ով պետք է պարբերաբար հաղորդումներ կազմակերպեին և մարդկանց սովորեցնեին, թե ինչպես պետք է լրացնել այդ հայտարարագրերը։ ՊԵԿ-ը պետք է լիցենզավորեր մի քանի հարյուր մասնավոր հաշվապահների, որոնք պետք է իրավասություն ունենային նման հայտարարագրեր լրացնելու այն քաղաքացիների համար, որոնք դա չեն կարողանում անել ինքնուրույնաբար։ ՊԵԿ-ը պետք է նաև խորհրդատվական կետեր բացի։

Պետք է հստակեցվի՝ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, որոնք հայտարարագիր արդեն ներկայացնում են կոռուպցիոն հանձնաժողովին, պետք է նաև ՊԵԿ-ի՞ն ներկայացնեն»։

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ենթակա են տրամադրման հարկային մարմնին՝ հարկային մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով։ Իսկ սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրեր չներկայացնելու դեպքում՝ ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե: