Ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելն առհասարակ. Վիգեն Սարգսյան
Սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա։ Այդ մասին այսօր հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով առաջարկվող օրենսդրական նոր կարգավորումները զինապարտության և զինծառայության մասին։
Նախարարը նշեց, որ այսօր «ակադեմիական տարկետումը դարձել է դուռ դեպի չծառայելն առհասարակ»։
«Եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, ես պատրաստ կլինեի այդ բանավեճում երկար քննարկել արդյունավետությունը ընդհատման, բայց քանի որ մեզ մոտ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածն այսպես թե այնպես ընդհատում են իրենց կրթությունը, ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր՝ և՛ կոռուպցիոն, և՛ բարոյական, և՛ ակադեմիական, որովհետև դառնում է, որ ավելի թույլ կարողություններով ընդունված քաղաքացին, որի միավորները չեն հերիքել անվճար՝ պետպատվերով ընդունվելու համար, տարկետման իրավունքով ինքը կարող է ընդհատել ու երկու տարի հետո գալ և շարունակել, իսկ նա, ով ընդունվել է մեկ միավոր տարբերությամբ՝ մի քիչ ավելի լավ քննությունը գրելով, նա պետք է արտոնությունից օգտվի և կարողանա ակադեմիականն ավարտի», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Մենք ունենք պրակտիկա՝ առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբևէ այնուհետև զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելն առհասարակ։ Այո՛, այս օրենսդրությունը շատ հստակ է ասում, որ սահմանադրական պարտավորությունը երկրի պաշտպանությանը մասնակցելու պետք է տարածվի բոլորի վրա»։
Ազգային ժողովում շարունակվում են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումները։


















































Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Այդ աստիճանի լարում չկա, որ անհրաժեշտ լինի դիմել այլ կառույցների. Իրավիճակը վերահսկվում է. ՊՆ խոսնակ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում