Այս առաջնությանը սպասում էին նաեւ էն տղերքը, որոնք զոհվեցին դաժան պատերազմում. Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սկսվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ֆուտբոլ սիրող մարդը կհասկանա, թե ինչ է այն ֆուտբոլասերի համար։
Ինչ եմ ուզում ասել։ Երբ մենակ կամ ընկերներով կամ ընտանիքի անդամներով դիտեք խաղերը, ապա հիշեք, որ այս առաջնությանը սպասում էին նաեւ էն տղերքը, որոնք զոհվեցին դաժան պատերազմում։
Աբգարս, երբ իմացավ, որ Կատարի առաջնությունը սկսվելու է նոյեմբերի վերջին, ուրախությամբ ասաց` հայրիկ, ինչ լավ է, բանակից կգամ ու հանգիստ առաջնությունը կնայեմ...
Աբգարիս Բենզեմային շատ էինք նմանեցնում։ Ինքն էլ շատ էր հավանում նրա խաղը։ Երեւանում մոտիկից տեսավ Բենզեմային, զարմացավ, թե տրբունայում գտնվող արաբներն ինչպես են երկրպագում, պաշտում նրան։
Երեւի խորհրդանշական է, որ Բենզեման հենց այս գիշեր որոշում կայացրեց վնասվածքի պատճառով չմասնակցել առաջնությանը։ Ես Ֆրանսիային աջակցելու էի բացառապես Բենզեմայի համար։
Մեր տանը մինչեւ հիմա իր տեղում է աշխարհի 2018 ի առաջնության պլակատը, որը լրացրել եմ նաեւ Աբգարիս հետ։ Հայրիկ, լավ առաջնություն էր չէ։ Ամենալավն էր չէ,_ մի օր ասաց Աբագարս։ Նրա խոսքերը մինչեւ հիմա ականջումս են։
1982 թվականից հետո առաջին անգամ ես առաջնության պլակատ չունեմ եւ այն չեմ լրացնելու։
Առաջնությունը, իհարկե, դիտելու եմ, բայց...
Խաղերը դիտելուց աղոթեք ֆուտբոլ սիրող ու Երկնքում հայտնված հերոսների մասին։
Մտածեք, մտորեք, թե ովքեր ու ինչ պատճառով տղերքին զրկեցին երկրային կյանքից։ Մտածեք։ Դա անհրաժեշտ է։
Ֆուտբոլային մեկնաբաններ, համարձակություն ունեցեք խաղը մեկնաբանելիս հիշել տղերքի մասին, իսկ նրանցից ոմանք, այդ թվում Աբգարս, Հայկազը ֆան ակումների անդամ էին։
Հիշեք, որ տղերք կային, օրինակ Հովասը, որ կրակոցների տակ եղբորից խաղի հաշիվ էր հարցնում։
Այսօր ես անդադար կհիշեմ, որ 18 ի առաջնության առաջին խաղին Աբգարիս հետ հետեւել ենք Արամազդի տանը ...
Ու այսպես ամեն մի տոն, մի կարեւոր իրադարձություն մեզ` հերոսների ծնողների, քույրերի, եղբայրների համար վերածվում է մի տարօրինակ տխրության։
Վերջում անպայման ասեմ` տղերքն ավելի կան քան այս երկրի վրա քայլող միլիոնավոր մարդիկ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով