Հայ հրաշք մանուկները Թբիլիսիի բեմում
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ, ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 30 ամյակի ԱՌԹԻՎ ՀԱՅՈՑ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՏ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Մեզ դիվանագիտական խմբի հետ ներս հրավիրեցին: Ի տարբերություն իշխանավորների, Բագրատ Սրբազանին հենց մուտքից շրջապատեցին հավատավորները՝ փորձելով արժանանալ նրա օրհնությանն ու ողջույնին:
Պաշտոնական որոշ արարողակագից հետո բեմում հայտնվեցին Տավուշի թեմի այլևս հայտնի երգչախմբի հրաշք երեխաները: Որոշված էր՝ միայն այս երգչախումբն էր ելույթներ ունենալու:
Անհնար է ներկայացնել այն սերը, ապրեցնող շունչը, որով լցված էր դահլիճը՝ նրանց կատարումներից հետո: Ծափերն առավել սաստկացան ,,Էրեբունի-Երևան,, և ,,Թբիլիսո,, երգերից հետո: Ավարտին ներկաները չէին ուզում հեռանալ ևւ չդադարող ծափերով ստիպեցին, որ երեխաները նորից վերադառնան և իրենց կատարումով մեկ անգամ էլ այս տագնապալի օրերից դուրս՝ ամենքիս ուղեկցեն մանկության արևոտ մոլորակ:
Վերջում, երեխաներն արժանացան իրենց սիրելի Սրբազանի օրհնանքին ու գնահատանքին:
Փառք՝ Հայոց անկախության համար անմահացած քաջերին:
Կեցցե՛ հայ-վրացական բարեկամությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է