Ինչո՞ւ եք խաբում ժողովրդին կեղծ, խաղաղասիրական թեզեր տարածելով, եւ նրան մենակ թողնում թշնամու առաջ. Մելքոնյան
Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլեւ ներքին եւ այդ ներքին մարտահրավերների մեջ ես հատկապես կարեւորում եմ կեղծ սուտ ինֆորմացիայի տարափը, որի թիրախը մեր հասարակությունն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսին ասաց թուրքագետ, պատմական գիտությունների, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
«Ի մասնավորի` Թուրքիայի եւ Ադրբեջանի, դրանից բխող վտանգների, այլափոխված, խեղաթյուրված պատկերի ներկայացումը, որի նպատակները չեն կարող լինել հայաստանանպաստ, այսինքն` մեր հասարակությանը ներկայացնում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ ոչ միայն հարաբերություններ կարգավորելու, այլեւ բարեկամանալու հնարավորություն, որի հավաքական անվանումն է խաղաղության դարաշրջան, որը սակայն որեւէ կապ չունի իրականության հետ եւ ավելին, չկա որեւէ նախադրյալ` դրան հասնելու համար: Ի դեպ, այս սին եւ դատարկ խաղաղության դարաշրջանի տապալվելու մասին մասին սկսել են խոսել նույնիսկ իշխանությունները` անուղղակի կամ ակնարկներով,սակայն միեւնույն ժամանակ պնդելով, թե հավատում են այդ կեղծիքին եւ գնալու են այդ ճանապարհով, մինչդեռ մասնագետները, ի սկզբանե, պնդում էին, որ խաղաղության մասին խոսելն անիմաստ է»,- ասաց նա:
Մելքոնյանի խոսքով` իշխանության ներկայացուցիչների թեզերը Հայաստան- Թուրքիա հարաբերությունների մասին համընկնում են Ժիրայր Լիպարիտյանի թեզերի հետ եւ դառնում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշում:
«Սա ունի մի շատ մեծ վտանգ, այս թեզերը ապակողմնորոշում են հասարակության մի մասին, հատկապես Երեւանից դուրս: Ինչո՞ւ եք խաբում ժողովրդին կեղծ, խաղաղասիրական թեզեր տարածելով, ինչու եք խաբում ժողորդին խաբում, թե թուրքերն ու ադրբեջանցիներն իրականում այդքան էլ վատը չեն, ինչո՞ւ եք թալանում ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը եւ նրան մենակ թողնում թշնամու առաջ, ով խոսում է Սեւանը, Ջերմուկը, Երեւանը գրավելու իր բացահայտ ցանկությունների մասին: Մենք որպես թուրքագետներ, մեզ պատասխանատու ենք համարում այս ճշմարտությունները ներկայացնելու հասարակությանը»,-ասաց նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին