Տխուր է, երբ «Էլիտար» հասարակությանը հետաքրքրում է ոչ թե ընտանեկան բռնությունը, այլ այդ բռնության մասին օրենքը
Թանկացել է բենզինը, թանկացել է միսը, կարագը, պանիրը, թանկացել են այլ ապրանքներ, բայց ոչ մի բողոք, ոչ մի բողոքի գործողություն, ոչ մի քննարկում, ընդամենը քթի տակ դժգոհություններ, այն էլ տանը՝ խոհանոցի ամենահեռու անկյունում:
Փոխարենը «էլիտար» հասարակությունը բուռն քննարկում է սկսել ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի շուրջ: Ուշադրություն դարձրեք, հասարակությունը չի քննարկում ընտանեկան բռնությունը,այլ այդ բռնության մասին օրենքը:
Քննարկումն ընթանում է մի երկրում, որտեղ օրենքները հիմնականում չեն գործում: Քննարկում են օրենքի հետեւանքները, քննարկում են նրանք, ովքեր նախագիծը չեն կարդացել: Ուշադրություն դարձրեք, չեն քննարկում ընտանեկան բռնությունների պատճառները, այլ նախագիծն են քննարկում:
Տխուր է, շատ տխուր: Եւ պատահական չէ, որ այս հասարակությունը հանգիստ ընտրակաշառ է վերցնում եւ քվեարկում, ղեկավարի հրամանով «ձայն բերում», թույլ տալիս որ կնոջը ինչ որ մի պարոն տանի ինչ որ մի գյուղ, որ նա այնտեղ քվեարկի: Եւ նույն այս մարդիկ հիմա ընտանեկան բռնության օրենքին կողմ եւ դեմ են հանդես գալիս:
Այս օրենքի նախագիծը քննարկվում է մի երկրում, որտեղ երկու կամ երեք տարի խոպան տեղ մնալուց հետո մի քանի օրով տանը հայտնված ամուսինը սկսում է ծեծել կնոջը, քանի որ տղերքը ասած են եղել, որ նրան տեսել են ոմն մեկի հետ զրուցելիս, գոռում է երեխաների վրա, իբր նրանց վատ սովորելու համար:
Ընդ որում, հասարակական կարծիքն էլ լինում է ոչ թե ծեծի ենթարկված կնոջ եւ երեխաների, այլ թասիբով խոպանչի ամուսնու կողքին:
Հարգելիներ, նախ սովորեք արժանապատիվ ապրել, ընտրակաշառ չվերցնել, ղեկավարից չվախենալ, եւ նոր միայն նման բարդ օրենքի նախագծեր քննարկեք:
Եթե դուք վախենում եք բողոքել գների աննորմալ թանկացման դեմ, եթե դուք չեք կարողանում ձեր կնոջ ղեկավարին հասկացնել, որ ձեր կնոջը չի կարող տանել ինչ որ մի գյուղ այնտեղ քվեարկելու համար, ապա դուք իրավունք չունենք որեւէ նախագծի շուրջ քննարկումներ անցկացնել, հատկապես, երբ քննարկում եք ոչ թե ընտանեկան բռնությունը, այլ այդ բռնության մասին օրենքի նախագիծը:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար