Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր առայժմ չկա․ Պուտին
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագիր առայժմ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Այստեղ վաղաժամ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, դա փոխզիջումների խնդիր է, որոնք պետք է ձեռք բերվեն միջնորդությամբ, եթե երկու կողմերն էլ ցանկանան, այդ թվում՝ մեր կողմից»,- ասել է նա։
Նա նշել է, որ ամենակարեւոր խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումն է։ «Այսօր մենք իսկապես շատ ենք խոսել այդ մասին, եւ կան որոշ նախադրյալներ, որ, ընդհանուր առմամբ, ճանապարհը գտնվել է։ Եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, նախնական, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։ Շատ ենք խոսել այդ մասին։ Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային բանակի գլխավոր շտաբի մեր տրամադրության տակ եղած քարտեզները, դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, ինչպես մենք հասկանում ենք, եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս բազայի վրա՝ քննարկելով երկու կողմերի հետ։ Մենք պայմանավորվեցինք, որ այդ շփումները, բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է նրան, թե որ կետերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ հանդիպմանը, Պուտինը նշել է, որ պետք չէ կենտրոնանալ դրա վրա։ «Կարելի՞ է այդ մասին ասել: Կարելի է, բայց պետք չէ։ Որովհետեւ եթե դրանք մինչ այժմ չեն կարգավորվել, ապա, իմ կարծիքով, դրանց վրա կենտրոնանալու կարիք չկա, այլ պարզապես պետք է հանգիստ, փակ ռեժիմով համաձայնության հասնել։ Սրանք շատ նուրբ բաներ են, զգայուն երկու կողմերի համար: Ես ինձ իրավասու չեմ համարում դրանք դուրս հանել առանց գործընկերների հետ համաձայնեցնելու»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով