«Անկեղծ պետք է ասեմ՝ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել». Վլ. Պուտին
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։ Անկեղծ պետք է ասեմ՝ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված էինք հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից։ Այս մասին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր այն գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, եւ դա պայմաններ է ստեղծում ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար։ Ընդ որում՝ երբ ասում եմ ընդհանուր առմամբ, նկատի ունեմ եւ ոչ վաղ անցյալի ընթացիկ իրադարձությունները, եւ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել երկու տարի առաջ։ Այդուհանդերձ, այն ժամանակ մեզ հաջողվեց պայմանավորվել սկզբունքային հարցերի շուրջ։ Այսօրվա քննարկումը եւս խոսում է այն մասին, որ մենք կարող ենք պայմանավորվել նաեւ մեր բոլոր երկրների ապագայի շուրջ։ Նկատի ունեմ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ տարածաշրջանի բոլոր երկրները, քանի որ բոլոր ժողովուրդները, որոնք ապրում են այս տարածքում, շահագրգռված են հարաբերությունների կարգավորմամբ։ Ռուսաստանն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի վերջնական եւ համապարփակ կարգավորում տեղի ունենա։ Մենք կապի մեջ կլինենք, կշարունակենք այս երկխոսությունը, կշարունակենք փնտրել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են այս երկարատեւ հակամարտությանը վերջ դնելու համար»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով