«Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից». Սոչիի եռակողմ հանդիպման հայտարարությունը
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը։ Այս մասին ասվում է Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ․ Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինը 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում եւ քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը:
Հաստատեցինք նշված բոլոր պայմանավորվածությունները անշեղորեն պահպանելու հանձնառությունը՝ ի շահ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համալիր կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության եւ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման ապահովման։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ՝ հումանիտար հարցերի բլոկը։
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջարկը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմաթիի 1991 թ. հռչակագրի։
Ընդգծեցինք Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարեւորությունը՝ տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Առկա մշակումների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվեց շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը դրան ամենայն աջակցություն կցուցաբերի։
Շեշտեցինք Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դրական մթնոլորտի ձեւավորման կարեւորությունը՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների եւ կրոնական առաջնորդների միջեւ երկխոսությունը ռուսական աջակցությամբ շարունակելու համար, ինչպես նաեւ միջխորհրդարանական եռակողմ շփումների մեկնարկը՝ երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահությունը ամրապնդելու նպատակով։
Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության առաջնորդները ողջունեցին Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանը այսուհետ եւս ամեն կերպ նպաստելու, Հարավային Կովկասում կայունությունն ու բարգավաճումն ապահովելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը»,- ասվում է հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով