Տասը խաղ, տասը հաղթանակ
C խմբում ընդգրկված վեց թիմերն ավարտեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարը: Առաջին տեղը զբաղեցրեց Գերմանիայի հավաքականը, իսկ երկրորդը՝ Հյուսիսային Իռլանդիան է:
Վերջին տուրում գերմանացիները սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեցին Ադրբեջանի հավաքականին: ընդ որում, առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Ի դեպ, ադրբեջանցիները գոլը խփեցին խախտելով արդար խաղի կանոնները: Գերմանացիների պաշտպանը ձգեց մկանը եւ վայր ընկավ, իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստը չնկատել տալով նրան վերցրեց գնդակը եւ շարժվեց դեպի դարպասը: Տիպիկ իլհամալիեւյան գոլ:
Գերմանացիներն ադրբեջանցիներին պատժեցին եւս չորս գոլ խփելով եւ տասը խաղում րարան տասը հաղթանակ:
Հատկանշական է, որ Գերմանիան խաղում էր հիմնականում երկրորդ եւ նույնիսկ երրորդ կազմով:
Հյուսիսային Իռլանդիան Նորվեգիայում 1:0 հաշվով զիջեց տեղի հավաքականին, իսկ Չեխիան 5:0 հաշվով հաղթեց Սան Մարինոյի ընտրանուն:
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում