Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը էապես կրճատելու է Արցախի աջակցությունը․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի համաձայն՝ 2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջնահերթություններով:

Սա պարզունակ սուտ է և հատկապես վտանգավոր է Արցախին վերաբերելի մասով։

Ստորև ներկայացնեմ օրվա իշխանական խմբակի հերթական սուտը բացահայտող առարկայական որոշ փաստեր։

2023 թվականի բյուջետային ուղերձով և ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում Արցախին վերաբերող նպատակը սահմանափակվում է հետևյալով՝ ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, միջազգային հարաբերություններում ՀՀ շահերի և իրավունքների ներկայացումը:

Արդեն ոչ մի խոսք՝ Արցախի ինքնիշխանության, շահերի և իրավունքների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին։

2021 թվականի հունիսի ԱԺ արտահերթ ընտրություններին չարիքի այս իշխանությունը նախաընտրական ծրագրով տառացի խոստանում էր. «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա։

Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։

2021 թվականի օգոստոսին ԱԺ կողմից հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում էլ փաստացի ամրագրված է հետևյալը․ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ՀՀ կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, իսկ Արցախի անվտանգությունը կշարունակի ապահովել Արցախի Պաշտպանության բանակը»։

Օրվա իշխանական խմբակի այս կեղծ խոստումներից զատ՝ անընդունելի փաստ է նաև Արցախի Հանրապետությանը հաջորդ տարի տրամադրվող բյուջետային աջակցության աննախադեպ և էական կրճատումը։

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է Արցախի Հանրապետությանը բյուջետային վարկի տրամադրում՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոսով։

Մասնավորապես, 2023 թվականին Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով տրամադրվելու է 144 միլիարդ դրամ վարկ՝ այս տարվա սպասվողի համեմատ 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով պակաս չափով։

Արցախին տրամադրվող աջակցության էական կրճատման տեսանկյունից բնութագրական է ՀՀ պաշտպանության նախարարության գծով 2023 թվականի համար նախատեսված պետական ծախսերի էական աճը։

Մասնավորապես, նախատեսված է 505,8 մլրդ դրամ, որը 2022 թվականի ճշտված բյուջեի համեմատ ավել է 132 մլրդ դրամով կամ 35 տոկոսով: Ընդ որում, 44-օրյա պատերազմից հետո այս ցուցանիշի տարեկան միջին աճը եղել է չնչին։

Ակնհայտ է սակայն, որ ՀՀ պաշտպանության նպատակով պետական ֆինանսավորման այս աճն իրականում չի հասնելու իր նպատակին՝ նկատի ունենալով այս և նախորդ տարիների թերակատարումները, օրվա իշխանության անսահման ապաշնորհությունը և պոպուլիստական էությունը։

Ի դեպ, նախատեսված 505,8 մլրդ դրամից ընթացիկ ծախսերը կազմում են 221 մլրդ դրամ կամ ընդհանուրի 44 տոկոսը։ Մնացած՝ 285 միլիարդ դրամի կամ 56 տոկոսի նպատակային օգտագործման իրական ռիսկերը շատ բարձր են, ասենք օրինակ՝ «փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում» և հայտնի այլ զավեշտալի հիմնավորումներով։

Պաշտպանության նպատակով նախատեսված և «խնայված» գումարներով էլ իրենց կպարգևատրեն և գերշահույթներ ստանալու ակնկալիքով՝ իրենց նեղ շրջապատի գործարարներին կտրամադրեն պետական պատվերներ և ավելի շատ ասֆալտ «կփռեն»։

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր