Գուցե ոգեւորվել էր Ալիեւին եւ Էրդողանին հանդիպելու սպասումից. Բագրատ Միկոյան
Քստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիեւի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում:
«Սեփական կետից» բանակցություններ վարածը եւ այդ բանակցությունների պատմությունն ու տրամաբանությունը իր «դրական» եւ «կիրթ» գործընկեր Ալիեւից սերտածն ինքնամոռաց վերարտադրում էր նրա տեսակենտերը եւ մոտեցումները ՀՀ ԱԺ ամբիոնից: Գուցե ոգեւորվել էր Ալիեւին եւ Էրդողանին հանդիպելու սպասումից. կարծես նրանցից սերտած դասերի քննությունը հանձներ:
Արցախը բանակցություններից դուրս թողնելու, Ստամբուլյան խարտիայի եւ Մադրիդյան սկզբունքների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակված է, պետք է առնվազն թուրքական տեսակետներ կրող լինել՝ այդ փաստերը թրքահաճո դարձնելով՝ նենգափոխելու համար:
Վերոհիշյալ փաստերը կհրապարակենք եւս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար:
Ի դեպ, Ադրբեջանը կտրուկ մերժել է Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական:
Դիվանագիտության պատմությունը մեկօրյա կեղծիքներով ճղճղոցները չի նկատում, այդ պատմության մեջ մնում են Մադրիդյան փաստաթղթի եւ Ստամբուլյան փաստաթղթի նման փառահեղ հաղթանակները եւ, ցավոք, կմնան նաեւ դավաճանական՝ արդեն ստորագրված, ստորագրվելիք եւ բանավոր պայմանավորվածություններով կրած ողբերգական պարտությունները:
Բագրատ Միկոյան
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով