Ադրբեջանում պնդում են, որ նիկոլը ցանկանում է խորացնել առճակատումը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը «կշարունակի ճնշել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք», հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Երկու օր առաջ մենք լսեցինք (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում - IF) Հայաստանի վարչապետի ելույթը։ Ցավոք, դա հերթական ապացույցն է այն բանի, որ հայկական կողմը մտադիր է նորմալացման փոխարեն շարունակել առճակատումը։ Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանը բավականաչափ հակամարտություն, ավերածություններ եւ տառապանքներ է տեսել: Ժամանակն է, որ երկու ժողովուրդները լիովին զբաղվեն հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացով, որպեսզի մենք վերջապես կարողանանք շրջել մեր պատմության ողբերգական էջը եւ սկսել ավելի լավ ապագա կառուցել մեր երեխաների համար։ Ադրբեջանական կողմը հավատարիմ է իր պարտավորություններին»,- ասել է Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը «չի գնում իր նախորդների ճանապարհով՝ միտումնավոր եւս մեկ անգամ փակելով տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հնարավորությունների պատուհանը»։
Միաժամանակ նա ասել է, որ «Ադրբեջանը հաստատակամ է հետագայում էլ հետ մղել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք եւ կոչ է անում Հայաստանին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»։
«Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանային լիարժեք կարգավորման միջոցով անվտանգ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման բանալին է»,- նա իր սպառնալիքները մեղմել է «խաղաղ» ելույթներով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով