Պանաման դադարեցրել է «պանամյան փաստաթղթերի» հետաքննությունը
Պանամայի իշխանությունները դադարեցրել են տեղական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ գործի հետաքննությունը, որոնցից հետեւում էր, որ ընկերությունն արտասահմանյան քաղաքական գործիչներին, ձեռնարկատերերին եւ աստղերին օգնել է օֆշորային հաշիվներ բացել եւ դրանք կառավարել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պանամայի գլխավոր դատախազի խոսքով՝ հետաքննությունը դադարեցնելու պատճառը երկրի Սահմանադրական դատարանի ստացած բողոքն է քննիչների գործողությունների դեմ, որի համաձայն նրանք խախտում են սահմանադրությունը:
Հետաքննությունը չի վերսկսվի մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից բողոքի քննումը:
Mossack Fonseca ընկերության միլիոնավոր գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին հայտնի է դարձել անցյալ տարվա ապրիլին: Փաստաթղթերում հիշատակվում են երկրների գործող կամ նախկին 72 ղեկավարներ, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսմեններ եւ մշակույթի գործիչներ:
Ընկերության հիմնադիրների խոսքով՝ փաստաթղթերը լրատվամիջոցներում են հայտնվել ընկերության վրա հաքերային հարձակումից հետո: Mossack Fonseca-ի հիմնադիրը հայտարարել է, որ ընկերությունը ապօրինի գործունեությանը չի մասնակցել, եւ նյութերի հրապարակումը հանցագործություն է համարել: Այդուհանդերձ, Պանամայի դատախազությունը հայտարարել է, որ պատրաստ է «պանամյան փաստաթղթերում» հիշատակված ապօրինի ստեղծված օֆշորային ընկերությունների դեպքերով հետաքննություն սկսել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով