Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

«Խաղաղության օրակարգի» քողի տակ բանակաշինության օրակարգը տապալած գործող իշխանությունը պիտի հեռանա». հայտարարություն

Պաշտոնական հայտարարություններում և գրագրության մեջ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները «սադրանք» որակելը չի բխում Հայաստանի ռազմաքաղաքական և անվտանգային շահերից, լրջագույն հարված է հասցնում ռազմական էսկալացիայի սանձահարման դիվանագիտական գործողություններում ՀՀ դիրքերին, քաղաքական, քարոզչական և տեղեկատվական հարթակներում հող նախապատրաստում հերթական «ցավալի զիջումների» համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Genesis Armenia – Ջենեսիս Արմենիա» Կենտրոնը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տորպեդահարելով հետպատերազմյան դիվանագիտական միջավայրը, Ադրբեջանն ապացուցեց, որ Հայաստանի գործող իշխանության «խաղաղության օրակարգը» միֆականացված է, մտացածին և իրական քաղաքականության համատեքստից կտրված: Ադրբեջանական կողմի խաղաղաշինության ընկալումներն ու գործողություններն ուղիղ սպառնալիք են Հայաստանի ու Արցախի՝ պետական, իսկ հայ ժողովրդի՝ ազգային գոյութենական շահերի համար:

Ուկրաինայի ռազմական ճակատում Ռուսաստանի առերևույթ նահանջը խախտել է ուժերի հավասարակշռությունը նաև Հարավային Կովկասում: Բաքուն և Անկարան, որոշումների ընդունման արևմտյան կենտրոնների հետ գործակցաբար, հետևողականորեն աշխատում են հեղինակազրկել Ռուսաստանի՝ որպես խաղաղապահի իմիջը մեր տարածաշրջանում և պատեհ առիթից օգտվել՝ անեքսիայի ենթարկելու հայկական զույգ պետությունների ինքնիշխան տարածքներ:

Հայաստանի գործող իշխանությունը, մինչև ռազմական ագրեսիայի ամբողջական դադարեցումը և անհապաղ իշխանազրկումը, պարտավոր է անդուլ ջանքեր գործադրել բովանդակային ու շոշափելի անվտանգային քննարկումներ ու գործողություններ ձեռնարկել Իրանի և ռազմավարական դաշնակցի համբավ ունեցող Ռուսաստանի հետ, զուգահեռաբար՝ միջնորդական դերի հավակնող Եվրամիության մայրաքաղաքից պահանջել՝ կյանքի կոչել Երևան-Բաքու բանակցային պարտավորությունները, որոնք Հայաստանի պետական քարոզչամեքենայի մատուցմամբ՝ «բխում են խաղաղության օրակարգի տրամաբանությունից»:

Հայաստանի ինքնիշխան տարածքի ու քարտեզի փոփոխության պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ռազմաքաղաքական, անվտանգային ու դիվանագիտական ճակատներում Հայաստանին ծանր ու աղետալի վիճակի հասցրած գործող անհեռատես իշխանությունը, որն իր ապաշնորհ ու չհաշվարկված դիվանագիտական քայլերով գերագնահատեց թշնամական պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի խաղաղասիրական նկրտումներն ու խաբուսիկ քայլերը, փլուզեց Հայաստանի դաշնակիցների քարտեզը:

«Խաղաղության օրակարգի» քողի տակ բանակաշինության օրակարգը տապալած գործող իշխանությունը պիտի հեռանա՝ հնարավորություն տալով ՀՀ-ին՝ սանձահարել թշնամական պետությունների գործողություններն ու վերականգնել ՀՀ տարածքային ամբողջությունը, կասեցնել Արցախը հայաթափելու և այն Ադրբեջանի կազմում թողնելու շարունակական ճնշումները: