Իշխան Սաղաթելյանը մեկնում է Լիբանան
Սեպտեմբերի 14-ին մեկնելու եմ Լիբանան. Բեյրութում այդ օրը տեղի է ունենալու Դիմադրության շարժման զորակցության հավաք. Հանդես եմ գալու ելույթով, ներկայացնելու ներկայիս իրավիճակի բոլոր նրբությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նաեւ հավելել է. «Հատկապես վերջին օրերի զարգացումների լույսի ներքո, սա ավելի քան կարևոր միջոցառում եմ համարում։ Դիմադրության շարժումը ֆեյսբուքյան շարժում չէ։ Ոչ էլ դահլիճային կամ ինչ-ինչ էլիտար շրջանակների շարժում։ Այն համահայկական է և մեր խնդիրն է խոսել յուրաքանչյուր սրտացավ մարդու, խմբի ու համայնքի հետ։ Մեր խնդիրն է նաև ուշադիր լսել այդ մարդկանց, քննարկել նրանց հետ զարգացման ամեն հնարավոր ծրագիր և կյանքի կոչել լավագույն առաջարկները։
Թող ոչ ոք հույս չունենա, որ կարող է մի բաժակ ջրում փոթորիկ կազմակերպելով, շեղել մեզ, մեր ժողովրդին իր ընթացքից։ Այսօր ամբողջ հայության հետ խոսելու ժամանակն է։ Ամբողջ հայության հետ միասին լուծումներ գտնելու ժամանակն է։ Եվ մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով՝ աշխատել յուրաքանչյուր սրտացավ հայի հետ և ունենալ սպասված արդյունքներ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով