ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահը Երևանում է
Դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ռիքերը սեպտեմբերի 8-10-ը իր այցի ընթացքում կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների հետ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերի այցը Երևան։
Դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ռիքերը սեպտեմբերի 8-10-ը իր այցի ընթացքում կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցությանն ուղղված ԱՄՆ–ի դիվանագիտական ջանքերը։
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ը ակնկալում է, որ սա Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան կատարվելիք այցերը պարբերական բնույթ կկրեն։
Ռիքերի տարածաշրջանային այցը կմեկնարկի այսօր` Հայաստանից։
Ամերիկացի պաշտոնյան Հայաստանից ուղևորվելու է, Վրաստան, ապա Ադրբեջան։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը։
Ֆիլիպ Ռիքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչ համանախագահ է նշանակվել 2022թ–ի օգոստոսի 23-ին` այդ պաշտոնում փոխարինելով Էնդրյու Շոֆերին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով