Հարցեր, որոնք պատասխան չեն ստացել
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո դիմել էի ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին, ճշտելու համար, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, թե համապատասխան կառույցները առեւտրային կենտրոնում գտնվող պայթուցիկների պահեստում ժամանակին գտել են խախտումներ եւ առաջարկել կարգավորել այն:
ԱԱԾ-ից, որը կարծում եմ պետք է որ այս խնդրով առավել քան մանրակրկիտ զբաղվեր եւ տիրապետեր անգամ բոլոր մանրուքներին, առաջարկում են այս հարցով դիմել ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական կոմիտեին:
Իսկ ահա ոստիկանությունից հայտնեցին, թե ոլորտում վերահսկողությոն իրականացնող մարմինը հաստատել է այդ տեղեկությունը:
Հիմա ամենակարեւորը. եթե դեպքից մոտ մեկ տարի առաջ հայտնաբերվել են կոպիտ խախտումներ, դրանք այդպես էլ չեն ուղղվել, ապա մի՞թե դրա համար մեղավորներ չկան, որոնց պետք է որ արդեն մեղադրանքներ ներկայացված լինեին: Ի վերջո, անգործությունը հանգեցրել է մարդկային զոհերի, նյութական մեծ կորուստների: Մի՞թե այս երկրում մահերի համար պատասխան չեն տալիս:
Հարցումներիս նպատակն այն էր, որ այս հարցին որպես պատասխան նշեին, թե գիտեք, ոչ միայն խնդիրներ են հայտնաբերված եղել, այլ որ դրանք այդպես էլ չեն լուծվել, կոնկրետ հենց այդ դրվագի համար մեղադրանք է առաջադրվել այսքան թվով մարդկանց, այդ թվում եւ պատասխանատու պաշտոնյաների:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները