Ձեր համարժեք պատասխանը հետևյալն է՝ գնացեք գրողի ծոցը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Դիմադրություն» շարժման նպատակն Արցախի հայաթափման, Արցախի հանձնման գործընթացը կանխելն է եղել, և սեպտեմբերի 2-ին նախատեսված հանրահավաքը հանրության բազմաթիվ շերտերին ընդդիմադիր շարժման մեջ ընդգրկելու նպատակ ունի՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը և հավելեց, որ իրենք առերեսվեցին մի իրավիճակի հետ, երբ հանրության մեծամասնությունը դեռևս չի եկել այն գիտակցմանը, որ պետք է դուրս գալ փողոց, պահանջել Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
«Սակայն մենք ունեցանք նաև շատ լուրջ հաջողություններ։ Արձանագրենք այս փաստը, եթե Դիմադրության շարժումը չլիներ, վաղուց Արցախը հանձնված կլիներ, վաղուց հայությունը վերջնականապես դուրս եկած կլիներ այնտեղից։ Եվ «Դիմադրություն» շարժումն է, որ խախտել է ժամանակացույցը, և հիմա էլ՝ ներկա պահին էլ, վտանգ են տեսնում «Դիմադրություն» շարժումից»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։ Մինասյանը կարծում է, որ Փաշինյանին հեռացնելու հարցում իրենք դեռևս չեն հաջողել, քանի որ իշխանությունն իր մանիպուլյացիաներով հասարակության զգալի հատվածին հավատացրել է, թե ընդդիմության պայքարը հանուն իշխանության է։
«Այնուամենայնիվ, մեզ դեռ չի հաջողվել հանրության մոտ ձևավորել այն լիարժեք պատկերացումը, որ այս իշխանությունը պետք է հեռանա։ Եվ մարդկանց մոտ, մանիպուլյացիայի ազդեցության տակ՝ շատ-շատերի մոտ, որոնք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը տանում է երկիրը կործանման, նրանք սա տեսնում են որպես իշխանության համար պայքար»,-շեշտեց Մինասյանը։
ԱԺ պատգամավորը նշեց, որ հասարակությունը, քաղաքացիներն իրենք պետք է ընդդիմության առաջ իրենց պահանջները դնեն, պահանջեն փոխել ընդդիմության դեմքերին, իրենց օրակարգով առաջ գնալ և այլն։ Մինասյանը Հայաստանի ներկա իշխանությունների հեռացումը կարևորագույն ու առաջնահերթ հարց է համարում՝ նշելով, որ վերջիններս պետականության հետ առերեսվող ոչ մի հատկանիշ չունեն, ավելին՝ մարդկային զրո հատկանիշներով են սկսել հանդես գալ։
Մեր հարցին, թե շուտով խորհրդարանի նիստերն են մեկնարկելու, ի՞նչ օրակարգով են գնալու իրենք Ազգային ժողով, ասաց․ «Աշնանային նստաշրջանը, ինչպես որևէ այլ նստաշրջան, եթե մեր անվտանգության հարցի օրակարգը չի սպասարկում, իմաստը ո՞րն է գնալու։ Նախ արձանագրենք շատ կարևոր մի բան, Դուք տեսեք` այս ամառային շրջանում Ալեն Սիմոնյանի, խորհրդարանական մեծամասնության բառապաշարը, որն օգտագործվում է խորհրդարանական ընդդիմության հասցեին, որն օգտագործվում է պատգամավորի հասցեին։ Եվ դա հնչում է այն մարդու շուրթերից, ով պետք է կոչված լիներ ապահովելու համերաշխություն»։
Հարցին, թե ԱԺ նստաշրջանին խորհրդարանական ընդդիմության մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կա՞, թե՞ ոչ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց գործողությունները համարժեք են լինելու քաղաքական մեծամասնության գործողություններին։ Պատգամավորը նկատեց, որ Արցախի կամ Հայաստանի անվտանգության վերաբերյալ իրենց նախաձեռնություններն անտեսվել են խորհրդարանական մեծամասնության կողմից, ու եթե այդպես պետք է շարունակվի, ապա իրենք միայն մի համարժեք պատասխան ունեն նման քաղաքականությանը։
«Երբ որ իրենք խուսափում են, փորձում են մանիպուլյացիաների միջոցով շեղել հարցը, այդ դեպքում մենք ասում ենք՝ ձեզ համարժեք պատասխանը հետևյալն է․ գնացեք գրողի ծոցը։ Սա է մեր պատասխանը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով