Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ալիեւի հետ հանդիպման մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ի նիստում անդրադարձավ նոխօրեին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ կայացած իր հանդիպմանը՝ ԵՄ խորհրդի նախգահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
«Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում եմ մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ ելույթներում: ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը եւ այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, եւ պարզ չէ եւ հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Մենք պետք է հետեւողական աշխատենք եւ նաեւ կարծում եմ, որ անհրաժեշտություն է, նաեւ մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տեւական ու համապարփակ խաղաղություն, եւ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա:
Այլ մանրամասներ հաղորդելու այս պահին, պարզապես, չկա, որովհետեւ իսկապես այն, ինչ պայմանավորվել ենք, համառոտ ներկայացված է: Հետագայում եթե կլինեն մանրամասներ կամ առաջարկներ, կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա իհարկե, անպայման կանենք»,-ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով